Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է արձանագրության մեջ: