Facebook-ի ղեկավարությունը մտադիր է արգելք սահմանել անչափահաս օգտատերերին զենքի տարբեր աքսեսուարների գովազդի ցուցադրման վրա, որը կապված է ամերիկյան դպրոցներում հաճախակիացած հրաձգությունների դեպքերի հետ։ այս մասին հայտնում է The Verge-ը:

Սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Facebook-ում արդեն գործում է հրազենի ցանկացած գովազդի արգելքը: Սակայն հիմա արտադրողներին ոչ մի բան չի խանգարում ցուցադրել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են ատրճանակի պատյանը, ենթափողային լապտերները, լրացուցիչ փամփշտակալները: Առայժմ սև ցուցակի մեջ չեն մտել նաև զենքի տուփերը կամ նշանոցները: Հունիսի 21-ից նշված ամբողջ արտադրանքի գովազդը կդադարեն ցուցադրել 18 տարեկանից փոքր օգտատերերին: Նշված է տարիքից մեծ լսարանի վրա կանոնը չի տարածվում:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին ամերիկյան դպրոցներում տեղի են ունեցել հրաձգության մի քանի դեպքեր: Վերջիններից մեկը տեղի էր ունեցել մայիսի 17-ին Սանտա Ֆեի (Թեխաս նահանգ) դպրոցներից մեկում, որտեղ 17-ամյա աշակերտը սպանել էր 9 համադպրոցականների և ուսուցչին: