Մեծ Բրիտանիայի երկու կործանիչներն օդ են բարձրացել ու փակել Թերեզա Մեյի օդանավի ճանապարհը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մեյը Կիպրոսից էր վերադառնում, ու երբ օդանավը մտել է Մեծ Բրիտանիայի օդային տարածք, կործանիչները օդ են բարձրացել։ The Telegraph –ը գրում է, որ երկու «Թայֆունները» մոտեցել են օդանավին ու թևերը տարուբերել, ինչը նշանակում է օդանավերին հետևելու պահանջ, իհարկե առաջին հայացքից անհանգստացնող է, սակայն կարիքը չկա։

Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններում, այս զորավարժությունները ուղղված էին օդաչուներին գործնական հմտություններ սովորեցնելուն՝ Միացյալ Թագավորության օդային տարածք ներխուժող օդանավերն արգելափակելու հարցում։

Մեյը այս գործողությունները անվանել է «տպավորիչ ու գերազանց» ։