Այսօր ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Սմբատ Դաղբաշյանը ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել է Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը։

Նշենք, որ Սմբատ Դաղբաշյանը 2003թ․-ից զբաղեցնում էր գլխավոր արյունաբանի պաշտոնը։ Սմբատ Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, որի տնօրեն նա նշանակվել է 2001թ․-ին։ Սմբատ Դաղբաշյանը նաև հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ, ԵԿՄ վարչության անդամ, ինչպես նաև «Առողջապահության Կազմակերպիչների Միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն: