ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿՄարդու իրավունքների խորհրդից: Այս մասին պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ասուլիսում տեղեկացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Նա Խորհրդին «երկերեսանի և շահամոլ» մարմին և «քաղաքական կողմնակալության հոսող ջրհոր» է անվանել:

Պոմպեոյի խոսքով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դարձել է «անամոթ կեղծավորություն դրսևորում. աշխարհում մարդու իրավունքների վատագույն խախտումներից շատերը անտեսվում են, իսկ ամենալուրջ խախտողները Խորհրդի կազմում են»:

«Երբ կազմակերպությունները խաթարում են մեր ազգային շահերը և մեր դաշնակիցների շահերը, մենք չենք ուզում մասնակից լինել: Երբ նրանք փորձում են ոտնահարել ազգային ինքնիշխանությունը, մենք չենք լռելու», - ասել է Պոմպեոն:

Ըստ նրա, ԱՄՆ-ն դասախոսություններ չի լսելու «կեղծավոր մարմիններից և ինստիտուտներից»: