Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել ավանգարդիստ նկարիչ Կազիմիր Մալևիչի (1879-1935) կտավը՝ 9-13 մլն գնահատված արժեքով:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ «Բնանկար» անվանումով 1911թ․-ի նկարը կվաճառվի «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստը» աճուրդի ժամանակ, որը Christie's-ը կանցկացնի հունիսի 20-ին Լոնդոնում:

Ստեղծագործությունը, այսպես կոչված, կարմիր շարքից է, որում ներառված նկարչի կտավներն «առանձնանում են էներգիայով լի վրձնահարվածներով և արտահայտիչ գույներով»: