ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի նկատմամբ:

Նա մեղադրվում է մի քաղաքացու առևանգելու և ծեծի ենթարկելու մեջ: Եվ ուշագրավն այն է, որ դեպքը, որի մեջ մեղադրում են Վարդանյանին, տեղի է ունեցել դեռ նախորդ տարվա հուլիսին, սակայն որևէ բողոք իրավապահները նախկինում չեն ստացել: Իսկ ո՞վ է բողոքողը. պարզվում է՝ նա հայտնի է որպես «ալֆոնս»՝ մարդ, ով փորձում է սիրահետել հարուստ կանանց, նրանց հետ կապեր հաստատել ու ապրել նրանց հաշվին: Եվ ահա նման մի փորձ էլ կատարել է Վարդանյանի բարեկամներից մեկի նկատմամբ՝ նրան գցելով իր ծուղակը, ինչի համար էլ բացվել է թեման: