«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը: Միքայելյանը հայտարարել է.

«Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ։

Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դառնա պատերազմ անցած մարդկանց ակումբ, մշակվի նոր կանոնադրություն: Այն մարդիկ, ովքեր մնացել են հետին պլանում, պետք է արժևորենք, ապագա սերնդին ցույց տանք, թե ով էր դասալիք, ով էր հերոս։

Այսօր պատերազմ անցած տղաներ կան, որ իրոք քայլող լեգենդներ են, սակայն մի տեսակ անտեսված: Եղել է դու ինձ, ես քեզ, հոգեբանություն, մրոտել են մարդկանց անունները, ովքեր չեն հնազանդվել իրենց»։