«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով վաճառելու մասին:

«Նշված սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018 թ. օգոստոսի 1-ից մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ սակագնով (20 դրամ իջեցված սակագնով», - մասնավորապես, ասված է հայտարարությունում: