Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական «Dundee Precious Metals» ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը հայտարարել է 2015թ․-ին իր կողմից բանակին նվիրած դիզելի յուրացման մասին։

«2015թ․-ին, ՀՀ հարավում գտնվող X զորամասի հրամանատարի խնդրանքով 20 տոննա դիզվառելիք եմ ուղարկել նույն զորամաս որպես օգնություն ՀՀ Զինված ուժերին։ Որոշ ժամանակ անց ինձ տեղեկացրել են որ դիզվառելիքը երբեք զորամաս չի հասել, և հրամանատարի հրահանգով 20 տոննա դիզվառելիքը թափվել է այդ քաղաքի բենզինալցակայաններից մեկում, մնացածը թողում եմ ձեր ենթադրությանը։ Պատրաստ եմ վերադառնալ Հայաստան և ցուցմունք տալ այս հարցով», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

«Ոչ մէկը թող չզարմանա, որ ընկերությունը վնասով վաճառել ենք և հեռացել Հայաստանից», - նշել է նա։

2016թ․-ին կանադական «Dundy Precious Metals» ընկերությունը վաճառել է Կապանի լեռնարարստացման կոմբինատը ռուսաստանյան Polymetal ընկերությանը։