Կանադան օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը
Կանադան դարձավ Մեծ յոթնյակի պետություններից առաջինը, որտեղ մարիխուանայի օգտագործումը թույլատրվում է օրենքով: Սենատում ընդունված փաստաթուղթը կառավարությանը 8-12 շաբաթ ժամանակ է տալիս՝ դրա վաճառքի ու արտադրության նորմերը հաստատելու համար:
Վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով այս հարցը դարձրել էր իր նախընտրական գլխավոր խոստումներից մեկը, օրինագծի ընդունումից հետո Թվիթերում գրել է.
«Մինչ օրս մեր երեխաների համար շատ հեշտ էր մարիխուանա ձեռք բերել, իսկ հանցագործների համար՝ դրա վրա հարստություն դիզել, այսօր մենք փոխում ենք իրավիճակը»:
Կանադայից բացի, մարիխուանայի օգտագործումը օրենքով թույլատրվում է նաև Ուրուգվայում և ԱՄՆ որոշ նահանգներում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում