Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արտակ Տոնոյանին պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին:

Հրամանագիրը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք՝ խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին հրամանատար Վաղինակ Սարգսյանը հունիսի 11-ին նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: