Այսօր լրագրողներին Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը Կառավարությունում՝ պատասխանելով, թե արդյոք նախկին իշխանությունների հետ աշխատած Մովսես Հակոբյանը ստուգումների կենթարկվի, նշել է․

«ՊՆ-ում ստուգվելու են բոլորը՝ այդ թվում նաև գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Վարչապետը ինչ-որ ասել է կոռուպցիայի հետ կապված, ուժի մեջ է և չի փոխվելու դա, իսկ ձեր կողմից նշվածը մամուլում գրելը այլ է, փաստերը այլ են: Չկա մեկը, որի նկատմամբ ես ունեմ կաշկանդվածություն ու քայլեր չեմ անելու, բայց ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը նույնպես կօգնի մեզ, որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձ, որպեսզի գտնենք կոռուպցիոն կծիկները», - ասաց նա:

Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: