ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Խաչատուր Վարագյանն ու Սեյրան Պետրոսյանն ազատվել են Շիրակի փոխմարզպետի պաշտոնից:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սեյրան Պետրոսյանին և Խաչատուր Վարագյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։