«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներից Արմեն Լամբարյանը գրավով ազատ արձակվեց:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից բավարարեց ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունն ու Լամբարյանին 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակեց:

Նշենք, որ գրավի անդորրագիրը ներկայացնելուց հետո ամբաստանյալն ազատ կարձակվի: