Հունիսի 20-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Ռաֆիկ Ի.-ն դիմում է ներկայացրել, որ Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Սամվել Ս.-ն իր պաշտոնավարման ընթացքում /1997-2016թթ./ թույլ է տվել չարաշահումներ, համայնքապետարանի մանկապարտեզը մոտ 600.000 դրամով ապօրինի գնել և գրանցել է իր որդու՝ Գոռ Ս.-ի անվամբ, որը շուկայական գնից բավական էժան է:

Ոստիկանությունից հայտնում են, որ բացի այդ, մանկապարտեզի կաթսայատունը և ճաշարանը քանդել-վաճառել է՝ պետությանը պատճառելով նյութական վնաս: Փոխանցում է news.am-ը։

Կատարվում է քննություն: