Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունիսի 21-ին, «Սասնա ծռերի» գործով մեղադրվող Գառնիկ Հովակիմյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմից միջնորդությունը և Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանավորումը փոխելով չհեռանալու մասին ստորագրությամբ։ Դատախազներ Արթուր Չախոյանը և Պետրոս Պետրոսյանը չէին առարկել ներկայացված միջնորդության դեմ։

Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռերից» ազատ են արձակվել նաև Արմեն Լամբարյանի՝ 500 հազար դրամ գրավի դիմաց։

Գառնիկ Հովակիմյանին մեղադրանք էր առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար: