ԱՄՆ-ն որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել ժամանակակից պաշտպանական միջոցներ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Հեզեր Նաուերտը:

«ԱՄՆ որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել պաշտպանական միջոցներ: Մեր ջանքերն ուղղված են Ուկրաինային օգնելու ամրապնդել պաշտպանական հնարավորությունները երկարաժամկետ հեռանկարում, պաշտպանել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կանխել ագրեսիան»,-ասված է նրա հայտարարությունում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի օգնությունը բացառապես պաշտպանական բնույթ ունի: Հեզեր Նաուերտն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մնում է հավատարիմ Մինսկի համաձայնագրին, որը հնարավորություն է տալիս Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում կոնֆլիկտը կարգավորել: