Ուշադրություն բոլոր վարորդներին․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018թ․-ի հունիսի 22-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան և Մ.Գրիգորյան փողոցների ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Մաշտոցի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայի նշված ճանապարհահատվածում այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում