Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ, որոնք հունիսի 26-ին մասնակցելու են Բաքվում կայանալիք զորահանդեսին: Այս մասին հայտնում է «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Bell 412-ը բազմանպատակային ուղղաթիռ է, օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար: Դժվար է ասել, թե այդ ուղղաթիռները Ադրբեջանի որ գերատեսչության կազմում են: Դրանք կարող են համալրել ինչպես բանակի, այնպես էլ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռային պարկը:

Դեռևս հայտնի չէ, թե Ադրբեջանը որ երկրից է ձեռք բերել այդ ուղղաթիռները: