Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում, հունիսի 24-26-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Երևանի առանձին հատվածներում այսօր և վաղը երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, հունիսի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար