ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին հայտնեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: Փոխանցում է Tert.am-ը։

«Երեկ գյուղում պանիխիդա կար, ինքը եկավ, բայց մենք ըտենց թեմայով չենք խոսում ըտենց տեղերը: Այսօր էլ իր եղբայրը վատացավ, Առաքել Մովսիսյանը գնացել ա հիվանդանոց», - մանրամասնեց գյուղապետը՝ պատասխանելով հարցին, թե Մովսիսյանը չի պատմել, թե ինչ են հայտնաբերել իր տանն ու ինչու էր տարվել ԱԱԾ:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Այգեկ գյուղում գտնվող՝ Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո նա բերման էր ենթարկվել: