ԱԱԾ-ն հայտնաբերել է մոտ 200 կգ ոսկի, որի 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին:
Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին:
Հայ պաշտոնյաները ոսկին դիտարկել են խնայողությունների և հարստության կուտակման ու պահպանման առավել հուսալի միջոց՝ երբեք չմտածելով, որ այն մի օր կարող է դառնալ հանրային սեփականություն»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում