ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝

Արտաշես Նիկոյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Նարեկ Գրիգորյանը:

Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնում:

Արա Գաբրիելյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով.

Արա Գաբրիելյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ», - ասված է որոշման մեջ: