ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝

Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար», - ասված է որոշման մեջ։