Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ․-ի հունիսի 11-ի N 733-Լ որոշման հավելվածի 18-րդ կետը՝

Արթուր Գրիգորյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար», - ասված է վարչապետի որոշման մեջ։