Կանադացի ռեժիսորը 2019թ․-ին պատմական ֆիլմ կնկարահանի Հայաստանում
Կանադացի ռեժիսոր Ջոն Ֆելոնի «Հերետիկոս» պատմական թրիլերը կնկարահանվի Հայաստանում 2019թ․-ին: Ֆիլմում նկարահանվելու են կինոաստղեր Փոլ Սլոնը և Մարք Լասոնը: Այս մասին հայտնում է Bloody Disgusting կայքը:
Նշենք, որ ֆիլմը պատմում է Երկրորդ խաչակրաց արշավանքից հետո հայրենիք վերադարձած երկու ասպետի մասին, ովքեր ստիպված են պայքարել այստեղ անխիղճ թշնամիների դեմ, ինչպես նաև փախչել իրենց հետապնդող առեղծվածայի մարդասպանից:
«Հերետիկոսի» սցենարիստներն են Ֆելոնը և Քարիմ Չերիգուինը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում