Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի: Մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին», - գրել է խոսնակը։