Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Սա բարեկամության խորհրդանիշ է», - ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը դժվարությամբ է թաքցնում հպարտությունը՝ հունիսի 27-ին Վաշինգտոնի ազգային պուրակում մեկնարկող Սմիթսոնիան մշակութային հաստատության խոշոր փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը: Փառատոնի անցկացման մեջ դեսպանը տեսնում է նաև կարևոր խորհրդանիշ.

«100 տարի առաջ հայերն առաջին անգամ, Ցեղասպանություն վերապրած, այնուհետև՝ Առաջին աշխարհամարտի մասնակից հայերը հավաքվել էին այստեղ, կապիտոլիումի առջև, որպեսզի շնորհակալություն հայտնեին Միացյալ Նահանգներին, այն միսիոներներին, Ուիլսոնի և Ռուզվելթի կառավարություններին: 100 տարի անց՝ ինքնավստահ ժողովուրդ, որ վերադառնում ենք նույն տեղը, նույն վայրը, արդեն ներկայացնելու մեր քաղաքակրթությունը»:

Խոհանոցային արհեստից մինչև ծիսակատարություն՝ ներկայացված կլինի Հայաստանի պատմամշակութային ողջ բազմությունը: Հատուկ տեղ է հատկացված նաև Սփյուռքին.

«Հայաստանի մշակութային կյանքը, ժառանգությունը չի կարելի պատկերացնել առանց Սփյուռքի»:

Փառատոնի անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Հուլիսի 8-ին, փառատոնի վերջին օրը Վաշինգտոնի ազգային պուրակում նախատեսվում է հայկական ավանդական Վարդավառ տոնել: