Դեկտեմբերի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ երգարվեստի խմբակի սաների բաց համերգը: Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ պատանի կատարողները խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանի գլխավորությամբ ներկայացրին հայ և արտասահմանյան թեմատիկ և հոգևոր երգերի շարք:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, ազգագրագետ Կարինե Սահակյանն ու դասախոս Անդրանիկ Շահինյանը, «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ և սաներ:

«Ընտանիք» կենտրոնի նորաստեղծ երգարվեստի խմբակի սաների կատարումները հիացրին ներկաներին՝ արժանանալով բարձր գնահատականի և գովեստի խոսքերի հյուրերի, կենտրոնի տնօրինության և ծնողների կողմից, որոնք ավելի ոգևորեցին դեռահասներին: Ակնհայտ էր մանկավարժի նվիրական աշխատանքի արդյունքը: