Հունիսի 22-ին Արցախի ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանն հանդիպում է ունեցել ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողների հետ։

Հանդիպմանը մասնակցել են¸ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը¸ ոստիկանության պետի 1-ին տեղակալ¸ ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը¸ շրջանի դատախազն ու ազգային անվտանգության ծառայության պատասխանատուն։

Ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության փոխգնդապետ Արծվիկ Հայրապետյանը անձնական նախաձեռնությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի ոստիկանությունում ծառայությունից¸ իսկ ոստիկանության մայոր Արտյոմ Ավանեսյանն ազատվել է ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնին։