Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշումը, որի համաձայն Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Մեկ այլ որոշման համաձայն Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հարութ Մնացականյանին նրա գործունեության համար: