2017թ․-ին Պաշտպանության նախարարությունը «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ի հետ կնքել է 217,680,060 դրամ արժողությամբ պայմանագրեր, ըստ որոնց՝ նախարարություն պետք է առաքվեր 97,396 կգ մսի պահածո, մեկ կիլոգրամը՝ 2235 դրամով։ «Հետք» պարբերականը, սակայն, գրել է, որ պահածոյի մեկ տուփի արժեքն է 2235 դրամ, ինչը և տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում, քանի որ նմանատիպ պահածոները խանութում վաճառվում են 1200-1400 դրամով։

Պետական գնումների էլեկտրոնային Armeps համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ 2017թ․-ին, «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից բացի, ՊՆ-ն պայմանագրեր է կնքել ևս երկու տնտեսվարողի հետ՝ «Գեղարդ» ԱԿ (309,757,590 դրամ) և «Հ-Ա-Ն-Ս Ֆուդ» ՍՊԸ (228,065,143 դրամ)։ Բոլոր մատակարարներից պաշտպանական գերատեսչությունը մսի պահածոն գնել է նույն գնով՝ 2235 դրամ կիլոգրամի դիմաց։

ՊՆ ՆՏԱԴ թիկունքի ապահովման վարչության պետի տեղակալ Հակոբ Մելիքյանը հաստատել է վերոնշյալ տեղեկատվությունը։

Այսպիսով մսի պահածոյի մեկ տուփը արժե մոտ 1150 դրամ, այլ ոչ 2235։

Պայմանագրերը կարող եք տեսնել այստեղ։