«Սև հովազ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Գասպարյանը լրագրողի հետ զրույցում նշել է․

«Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) պետք է գլխավորի ոչ թե մեկ անձ, այլ ազատամարտիկների խորհուրդը», - փոխանցում է news.am-ը։

«ԵԿՄ վարչությունն այս պահին որոշում է արտահերթ համագումար անցկացնելու հարցը: Այն պետք է հնարավորինս շուտ անցկացնել, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն: Սակայն ես ոչ մեկի ԵԿՄ ղեկավար չեմ տեսնում: Կարծում եմ, որ ԵԿՄ-ն պետք է ղեկավարի Ազատամարտիկների խորհուրդը, ամեն մարզից մեկ հոգի, մի քանիսն էլ՝ Երևանից, որպեսզի միանձնյա որոշումներ չկայացվեն», - նշեց Գասպարյանը: