Հունիսի 24-25-ը Հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: