Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված Կարո Փայլանը հաղթանակ է տարել։

Դիարբեքիրում Կարո Փայլանի կուսակցությունը հավաքել է 65 տոկոս ձայն։ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացումը»՝ 21, իսկ մյուս կուսակցությունները 3 տոկոսից պակաս են հավաքել։

Խորհրդարանում Կարո Փայլանի ակտիվ քաղաքականության և նախընտրական հրաշալի աշխատանքների արդյունքում Կարո Փայլանը մեծ թվով ձայներ ապահովեց իր կուսակցության համար և ընտրվեց 27-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։