Գյումրիի Աբովյան փողոցում բացվել է Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի հուշարձանը:

Նշենք, որ Գյումրիի ավագանին բարերարի արձանը տեղադրելու որոշումը կայացրել էր դեռևս 2013թ․-ի դեկտեմբերին: Հիշեցնենք նաև, որ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով մեծ թվով՝ շուրջ 3000 բնակարաններ են կառուցվել Գյումրիի անօթևան ընտանիքների համար:

Ամերիկահայ հայտնի բարերարը մահացել է 2015թ․-ի հունիսի 16-ին, 98 տարեկանում: