Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 24-ին հայտարարել է, որ հաղթանակ է տարել նախագահի ընտրություններում:

Էրդողանը վկայակոչել է ընտրությունների ոչ պաշտոնական արդյունքները: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան ժողովրդավարության դաս է տվել ամբողջ աշխարհին: