Ռիխտերի սանդղակով 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ տեղական ժամանակով 8:14-ին։ Այս մասին հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պիլոս քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 10 կիլոմետր խորության վրա: Այս պահին երկրաշարժի հետևանքով որևէ վնասի մասին տեղեկություն չկա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: