Լիոնել Մեսին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով Սուպերկլասիկոներում «Ռեալին» խփում է 25 գոլ։ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը Արքայական թիմի հետ խաղացել է 37 խաղ։ Նա նաև կատարել է 14 գոլային փոխանցում։

Մեսին դիպուկ իրացրել է 11 մետրանոցը «Ռեալի» հետ խաղի ժամանակ։

Նա նաև գերազանցեց լեգենդար գերմանացի հարձակվող Գերդ Մյուլերի ռեկորդը եվրոպական առաջատար առաջնություններից մեկ թիմի կազմում խփած գոլերի քանակով։

30-ամյա Մեսին «Բարսելոնայի» կազմում բոլոր պաշտոնական մրցաշարերում խփել է 526 գոլ։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մյուլերը «Բավարիայի» կազմում (1964-1979թթ․) խփել է 525 գոլ։