Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին «Էլլիպս» ընկերությունում հատուկ գործողություն են իրականացրել:

Ոստիկանության աշխատակիցները խուզարկում են ընկերությունը: Նշենք, որ վերջին օրերին սա երկրորդ խուզարկության դեպքն է այս ընկերությունում:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն օրեր առաջ հատուկ գործողություններ էր կատարել «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում՝ պարզելով, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017թթ․-ին ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջև պետության կարիքների համար և երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջև՝ 30/70, 50/50 և 10/90 տոկոսային հարաբերակցությամբ: