«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, հունիսի 26-ին ժամը 11։00-17։00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Արտամետ և Արևադաշտ համայնքների, «Հայաստանի հողեր» ՍՊԸ-ի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: