Հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հաղթանակը մենք ոչ մեկին չենք զիջի․

«Նախկին կոռումպացված իշխանությունների համար այլևս երբեք լավ չի լինելու»։

Անդրադառնալով այն գնահատականներին, թե ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Դեռևս ամիսներ առաջ, դեռ այն ժամանակ, երբ վարչապետության առաջին քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն չքվեարկեց իմ օգտին, ես հայտարարեցի, որ ՀՀԿ-ն ըստ էության ինքնաոչնչացվեց»։

Նա նշեց, որ քաղաքական իրավիճակը պետք է սթափ գնահատել.

«Իհարկե որոշակի մարդկանց դուր է գալիս հույսով ապրել, թե «հեսա» լավ կլինի... լավ լինելու է, իհարկե, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, իսկ նախկին կոռումպացված իշխանությունների համար այլևս երբեք լավ չի լինելու։ Սրանում կարող եք վստահ լինել», - ամփոփեց ՀՀ վարչապետը։