Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դիանա Գասպարյանը նշանակվել է Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար», - ասված է վարչապետի որոշման մեջ: