Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է իր թիմ բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին: Կատալոնացիների հետ կնքած պայմանագրում 29-ամյա ֆուտբոլիստի համար նախատեսված է 200 մլն եվրոյի չափով հրաժարագին, սակայն Գվարդիոլան գտնում է, որ կատալոնացիները կհամաձայնեն վաճառել Բուսկետսին 56 մլն եվրոյով:

Գվարդիոլան գերազանց ծանոթ է Սերխիոյի հնարավորություններին 2008-2012թթ. «Բարսելոնայում» համատեղ աշխատանքի շնորհիվ: Կիսապաշտպանի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը 15 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, խփել է 1 գոլ և կատարել է 2 փոխանցում: