Իլոն Մասկը հրապարակել է Tesla Roadster-ի լուսանկարը, որը մտադիր են Մարս ուղարկել
Տիեզերական տեխնիկա և էկեկտրական մեքենա արտադրող ամերիկյան Space X և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հրապարակել է Tesla Roadster մեքենայի լուսանկարը, որը մտադիր է ուղարկել Մարս։ Ինստագրամի իր էջում հրապարակելով նկարը՝ Մասկն այն վերնագրել է «Կարմիր մեքենա Կարմիր մոլորակի համար»։
«Նոր հրթիռների թեստային թռիչքների ժամանակ որպես բեռ սովորաբար օգտագործում են բետոնե կամ պողպատե բլոկներ։ Դա չափազանց ձանձրալի է։ Դրա համար մենք որոշեցիք ուղարկել ինչ-որ յուրահատուկ բան, մի բան, որ էմոցիաներ է առաջացնում։ Որպես բեռ կծառայի Tesla Roadster-ը, որի միջոցով Մարսի ուղեծրի վրա կհնչի «Space Oddity»-ն (Դեյվիդ Բոուիի երգը-խմբ.)»,-գրել է նա։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում