Facebook սոցիալական ցանցը կթույլատրի իր էջերում գովազդել կրիպտոարժույթը, բայց կպահպանի ICO-ի (Initial Coin Offering – կրիպտոակտիվների առաջնային տեղաբաշխումը) գովազդի արգելքը: Այդ մասին հունիսի 26-ին հայտնել է սոցցանցի վարչակազմի ղեկավարներից մեկը՝ Ռոբ Լեզեռնը:

«Հունվարին մենք հայտարարեցինք մեր նոր քաղաքականության մասին՝ նպատակ ունենալով արգելել այն գովազդը, որը նպատակամղված է այնպիսի ֆինանսական պրոդուկտների ու ծառայությունների առաջմղմանը, որոնք հաճախ կապված են մարդկանց մոլորության մեջ գցելու կամ գովազդային առաջխաղացման խարդախ պրակտիկաների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ բինար օպցիոները, ICO-ն եւ կրիպտոարժույթները», - նշել է նա իր բլոգում:

Լեզեռնի խոսքով՝ վերջին ամիսներին սոցցանցը «ուսումնասիրում էր՝ ինչպես ամենից լավ փոխել այդ քաղաքականությունը, որպեսզի թույլատրվի որոշ գովազդի զետեղումը և միաժամանակ համոզվածություն լինի, որ այն անվտանգ է»:

«Արդյունքում, սկսած հունիսի 26-ից, մենք թարմացնելու ենք մեր կանոնները, որպեսզի թույլատրենք գովազդային այն հայտարարությունները, որոնք նպատակամղված են կրիպտոարժույթների եւ դրանց հետ կապված կոնտենտի առաջմղմանը», - նշել է տնօրենը: «Սակայն մենք կշարունակենք արգելել այն գովազդը, որը միտված է բինար օպցիոնների եւ ICO-ի առաջմղմանը», -հավելել Է նա: