Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Տուբդիսպանսերի բժիշկների աշխատավարձը կբարձրանա 25-30%-ով։

«Ու սա ընդամենը մեկ ամսվա բարեխիղճ կառավարման, ռեսուրսների օպտիմալացման և վատնումների բացառման արդյունքում»,-ասվում է գրառման մեջ։

Արդյունքում բժիշկների աշխատավարձը 130.000 դրամից կդառնա 175.000 դրամ, բաժանմունքի վարիչներինը՝ 170.000 դրամից կբարձրանա մինչև 220.000 դրամ: