Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հունիսի 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-30-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունիսի 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: