Հնդկաստանում երկրի կառավարությանը պատկանող ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Bloomberg-ը:

Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Մումբայի քաղաքի մարդաշատ հատվածում, որը երկրի ֆինանսական և ժամանցային մայրաքաղաքն է հանդիսանում: Այս պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թվաքանակի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նշվում է, որ տեղական հեռուստաալիքները կադրեր են ցույց տալիս, որոնցում երևում են օդանավի այրվող բեկորները: